Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու վերջին հայտարարություններից մեկին:

«Օրը 24 ժամ խոսում են ուժեղ առաջնորդից, թե բա Սամվել Կարապետյանը ուժեղ առաջնորդ է։ Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից, ուժեղ առաջնորդը պետք է, օրինակ, ուժեղ ու բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի, այլ ոչ թե անհասկանալի մեկին, ով իր նմանների հետ իրեն թույլ է տալիս վիրավորել Հայաստանի կանանց»,- գրել է Առաքելյանը:

Նշենք՝ Կարապետյանի որդին հայտարարել էր, թե իրենց ստեղծելիք «Ուժեղ Հայաստանում» չի լինելու «անբավարարված կին», ապա իրենց թիմակցի հետ խոսել էր դեմոգրաֆիական խնդիրների լուծման նպատակով սեքսի նախարարություն ստեղծելու մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ