![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու վերջին հայտարարություններից մեկին:
«Երբ քաղաքական սնանկությունը հասնում է իր սահմանին, իշխանության «ծրագիրը» վերածվում է անեկդոտի։
Դեմոգրաֆիական խնդիրները լուծվում են անվտանգությամբ, սոցիալական արդարությամբ ու բարեկեցիկ կյանքով, ոչ թե կնոջը և ընտանիքը նվաստացնող, ցինիկ ֆանտազիաներով։ Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունն ու կնոջ հանդեպ անարգանքը»,- գրել է Քլոյանը:
Նշենք՝ Կարապետյանի որդին հայտարարել էր, թե իրենց ստեղծելիք «Ուժեղ Հայաստանում» չի լինելու «անբավարարված կին», ապա իրենց թիմակցի հետ խոսել էր դեմոգրաֆիական խնդիրների լուծման նպատակով սեքսի նախարարություն ստեղծելու մասին:
![]()