Ոսկին և արծաթը գրանցել են վերջին տասնամյակների ամենախոշոր անկումը

Ոսկու և արծաթի գները հունվարի 30-ի առևտրի ընթացքում կտրուկ անկում են ապրել՝ գրանցելով վերջին տարիների ամենանշանակալի նվազումը։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Սակարկությունների ընթացքում ոսկու գինը նվազել է ավելի քան 10 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց իջնելով 5000 դոլարից ցածր։ Bloomberg-ի գնահատմամբ՝ սա օրվա ընթացքում գրանցված ամենախոշոր անկումն է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր, ինչպես նաև ամենամեծ ցերեկային անկումը 1980-ականների սկզբից։

Արծաթն էժանացել է ավելի քան 26 տոկոսով, ինչը ռեկորդային օրական անկում է։ Ներկայում արծաթը վաճառվում է շուրջ 76 դոլար մեկ ունցիայի դիմաց։

Bloomberg-ը հիշեցնում է, որ անկումից առաջ թե՛ ոսկին, թե՛ արծաթը առևտրի ընթացքում հասել էին պատմական առավելագույն մակարդակների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ