![]()
Սպիտակ տունը և Պենտագոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանի վրա հնարավոր ռազմական հարվածների մի քանի սցենարներ։
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը իր օգնականներին խնդրել է մշակել «արագ և վճռական» տարբերակներ, որոնք չեն հանգեցնի Մերձավոր Արևելքում ձգձգվող պատերազմի։
Առաջարկվող սցենարների թվում նշվում է այսպես կոչված «մեծ պլանը», որը նախատեսում է լայնածավալ ռմբակոծություն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելով Իրանի ռեժիմի օբյեկտներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Ավելի սահմանափակ տարբերակները ներառում են հարվածներ ռեժիմի խորհրդանշական թիրախներին՝ թողնելով էսկալացիայի հնարավորություն այն դեպքում, եթե Իրանը չհամաձայնի Թրամփի համար ընդունելի գործարքի։
WSJ-ը նշում է նաև, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ձերբակալման կամ չեզոքացման հնարավորությունը զգալիորեն ավելի բարդ կլինի, քան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ գործողությունները՝ Իրանի ուժեղացված անվտանգության համակարգի և աշխարհագրական պայմանների պատճառով։
Պարբերականի համաձայն՝ Թրամփը միտումնավոր օգտագործում է երկիմաստ ձևակերպումներ՝ ԱՄՆ ռազմավարական նպատակներն ու ռազմական ծրագրերը գաղտնի պահելու համար։
![]()