![]()
Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Մայամի։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Դմիտրիևը հունվարի 31-ին նախատեսում է այցելել Մայամի՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Այցը տեղի է ունենում Աբու Դաբիում սպասվող Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախաշեմին, որը նախատեսված է փետրվարի 1-ին։ Նախորդ փուլը եռակողմ ձևաչափով անցկացվել էր հունվարի 23-24-ին։
![]()