Արման Ծառուկյանը խոշոր գրազ է եկել հայտնի բլոգերի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հանդիպել է ռուս հայտնի բլոգեր Միխայիլ Լիտվինի հետ։
Բլոգերը գրազ է առաջարկել հայ մարտիկին։ Եթե Ծառուկյանն առաջիկայում նվաճի UFC-ի չեմպիոնական գոտին, Լիտվինը նրա համար կգնի այն ժամացույցը, որը նա կցանկանա։

«Հիմա ավելի մեծ մոտիվացիա ունեմ գոտին նվաճելու համար։ Պատրաստիր գումարը, եղբա՛յր։ Մեկ միլիոն դոլար»,- ասել է Արման Ծառուկյանը։

Վերջում բլոգերը շեշտել է, որ երբեք հետ չի կանգնում իր խոսքից։ Միխայիլ Լիտվինն Instagram-ում ունի 15,4 միլիոն հետևորդ։ Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ