![]()
Հունվարի 31-ին Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցով անցնելիս Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նկատել Է, որ մի քաղաքացի ընկած է գետնին և գտնվում է անօգնական վիճակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, շտապօգնության խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել տղամարդուն, ապա մի քանի քաղաքացիների օգնությամբ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
![]()