![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը և դրանում նրա հնչեցրած հայտարարությունները, ասում է՝ այս ամենը չէր լինի այսքան տխուր, եթե չլիներ այսքան ծիծաղելի:
Ըստ Ստեփանյանի՝ եթե ինչ-որ մեկն ասում է, որ TRIPP-ը ապագա չունի, ստում է: Քաղաքագետը հարցադրում է անում՝ եթե սա փակուղի է, այլընտրանքը ո՞րն է:
Նա համոզված է, որ Հայաստանը երբեք չի եղել այսքան ինքնիշխան, որքան այսօր է: Նրա խոսքով՝ մենք դարձել էինք ղարաբաղյան կոնֆլիկտի պատանդը. «Մեր տակը էլ ռումբ չկա դրած»:
Զրուցակիցը նկատում է՝ նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, որ սփյուռքի մեր հայրենակիցները հայրենիք չգան և ներդրումներ չանեն. «50/50 էին անում, ահաբեկում էին, ծեծում, գցում բանտերը»:
Դավիթ Ստեփանյանն այն կարծիքին է, որ Ռուսաստանը տեսնում է՝ ամեն ինչ իր դեմ է, դրա համար ջղաձգվում են, ուզում, որ պատերազմ լինի:
Վերջինս զգուշացնում է՝ նպատակը մեզ վախեցնելն է. «Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()