Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ոչ մի նոր բան չի ասել, կրկնել է այն թեզերը, որոնք տարիներ շարունակ ասում է:

Ըստ պատգամավորի՝ թմբուկ նվագելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի պատասխանը խոսում է նրա արժեհամակարգի և դաստիարակության մասին (-Խմբ. Վերջինս ասել էր, թե դա կապիկություն է):

Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին հազարավոր մարդիկ երկրից տարել են իրենց տղաներին, որպեսզի նրանք չծառայեն բանակում: Իսկ այսօր շատերը դիմում են գործող իշխանությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել հայրենիք վերադառնալու և պարտքը կատարելու համար:

Պատգամավորը հավաստիացնում է՝ Հայաստանի Հանրապետությունը բռնել է ժողովրդավարության ուղին և ուզում է, որ խաղաղության գլխավոր երաշխիքը լինի ժողովրդավարությունը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ռ. Քոչարյանը ռիսկեր է տեսնում TRIPP նախագծի դեպքում, պատգամավորն ասում է՝ սահմանին խաղաղ է, Ադրբեջանը չի կրակում, և չի բացառվում, որ Քոչարյանը մարդիկ ուղարկի Իրան՝ այնտեղ տրամադրությունները բորբոքելու համար:

Իշխող ուժի անդամը ընդգծում է՝ այս մարդկանց դարն անցել է, որի հետ չեն համակերպվում: Անցել են նաև այն ժամանակները, երբ նրանք պարկով գումար էին բաժանում որպես ընտրակաշառք. «Սամվել Կարապետյանը կարծում է, թե ՀՀ-ն իր կազմակերպություններից մեկն է, մեծ բիզնես օֆիս»:

Լիլիթ Ստեփանյանը շեշտում է՝ մենք այլևս չենք ուզում ունենալ երկաթե շերեփ, այն պետք է դառնա երկաթե:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ