Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ հունվարի 29-ի ասուլիսում արված հայտարարություններին։ Մասնավորապես այն պնդմանը, թե «իրենից լավ ոչ մեկը երկիրն այս վիճակից հանել չի կարող»։

Կոնջորյանը հիշեցրել է, թե ինչպես հենց Քոչարյանի օրոք մսխվեցին Հայաստանի ազգային հարստությունները, ու օտարվեցին դրանք ջրի գնով։ Կոնջորյանը մանրամասնել է «Գույք պարտքի դիմաց»-ը։

«Ընդամենը 95 մլն դոլար պարտքի դիմաց ՀՀ ստրատեգիական օբյեկտները ՌԴ-ին հանձնած Ռոբերտ Քոչարյանից դատախազությունն այսօր պահանջում է 200 մլն դոլարի թալան։ Եվ ահա այս Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե միայն ինքը կարող է երկիրը հանել այս վիճակից։ Երևի նկատի ունի հանել և դնել այն վիճակում, որտեղ որ նորից և վերջնականապես Հայաստանի մնացած ստրատեգիական օբյեկտները կհանձնի օտար պետությանը և վերջում սկուտեղի վրա կհանձնի ՀՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։

Սա մենք թույլ չենք տալու»,- ասել է Կոնջորյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ