Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս

Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

«Այսպես.

2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ:

Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն 58 հազար 668 դրամ:

2025 թվականի երկրորդ կիսամյակում Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 7 միլիարդ 634 միլիոն 51 հազար 185 դրամ:

2025 թվականի երկրորդ կիսամյակում Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 832 միլիոն 908 հազար 689 դրամի վրա:

2025 թվականի երկրորդ կիսամյակում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով դրամական միջոցներ չեն արգելադրվել:

Թիվը ներառում է Վերականգնված միջոցների միասնական հաշվի ստեղծման օրվանից մինչ 2025 թվականի երկրորդ կիսամյակը Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվից փոխանցված 9 մլրդ 425 մլն 523 հազար դրամը և դատախազության դեպոզիտային հաշվից փոխանցված 4 մլրդ 368 մլն 396 հազար 700 դրամը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ