![]()
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման պահից մինչ օրս 25 պացիենտ ստացել է ռադիոթերապևտիկ բուժում շուրջ 1 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, 130 պացիենտի մատուցվել է ՀՇ և ՄՌՏ հետազոտություն, ավելի քան 50 պացիենտի մատուցվել է վիրաբուժական ծառայություն, որը վճարովի կարժենար 300 հազարից 1մլն դրամ։
Այս ծառայություները մինչև ապահովագրության ներդրումը վճարովի ծառայություններ են եղել։
Ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Էրեբունի ԲԿ
Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի իմպլ./ռեիմպլ DR երկխոռոչանի սարքերով 3 դեպք (32 տարեկան, 54 տարեկան, 70 տարեկան) յուրաքանչյուրը՝ 3 մլն 900 հազար դրամ
Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ 1 միկրոկաթետրի, 1 միկրոպարույրի կամ 1 օնիքսի արժեքը) 67 տարեկան, 2 մլն 400 հազար դրամ։
Սրտի ռիթմը վարող սարքերի իմպլ./ռեիմպլ DR երկխոռոչանի սարքերով 42 տարեկան 1 մլն 600 հազար դրամ։
Աղեստամոքսային տրակտի ռեկոնստրուկտիվ, հաստ աղիքի, ստոծանու ճողվածքների վիրահատություններ լապարոսկոպիկ եղանակով, անաէրոբ ինֆեկցիաների վիրահատական բուժում (2 և ավելի անատոմիական շրջան), 68 տարեկան, 1 մլն 508 հազար 905 դրամ։
Լրացուցիչ անցուղիների աբլացիա 43 տարեկան 1 մլն 200 հազար դրամ։
Լրացուցիչ անցուղիների աբլացիա 77 տարեկան 1 մլն 200 հազար դրամ։
Լրացուցիչ անցուղիների աբլացիա 71 տարեկան 1 մլն 200 հազար դրամ։
Կոլոստոմայի փակում՝ ուռուցքաբանական վիրահատություններից հետո (ուռուցքաբանական), 66 տարեկան, 1 մլն 126 հազար 133 դրամ։
Նորք Մարաշ ԲԿ
Հունվարի 15-25-ը
65+ 4 պացիենտի աորտոկորոնար շունտավորում՝ յուրաքանչյուրը՝ 2 մլն 420 հազար։
3-րդ կարգ 1 պացիենտի աորտոկորոնար շունտավորում՝ 2 մլն 420 հազար։
3-րդ կարգ և 65+ 1 պացիենտի աորտոկորոնար շունտավորում՝ 2 մլն 420 հազար։
3-րդ կարգ և 65+ 4 պացիենտի երկխոռոչանի կարդիովերտեր դեֆիբրիլյատոր՝ յուրաքանչյուրը 3 մլն 900 հազար։
65+ 1 պացիենտի երկխոռոչանի կարդիովերտեր դեֆիբրիլյատոր՝ 3 մլն 900 հազար։
65+ 2 պացիենտի երկխոռոչանի ռիմթավար՝ յուրաքանչյուրը 1 մլն 600 հազար։
3-րդ կարգ և 65+ 3 պացիենտի փորոքները վերասինխրոնիզացնող կարդիովերտեր դեֆիբրիլյատոր` յուրաքանչյուրը 4 մլն 600 հազար։
65+ 1 պացիենտի աբլացիա՝ 1 մլն 200 հազար։
3-րդ կարգ 1 պացիենտի աբլացիա՝ 1 մլն 200 հազար։
3-րդ կարգ 1 պացիենտի նախասրտային միջնապատի դեֆեկտի գործիքային փակում՝ 2 մլն 500 հազար։
3-րդ կարգ և 65+ 1 պացիենտի վերել աորտայի անևրիզմայի և սրտի 1 փականի պրոթեզավորում՝ 4 070 000։
200+ 1 պացիենտի վերել աորտայի անևրիզմայի պրոթեզավորում՝ 3 մլն 430 հազար։
65+ 1 պացիենտի սրտի 1 փականի պրոթեզավորում՝ 3 մլն 230 հազար։
Միքայելյան հիվանդանոց
1. «70 տարեկան», ստամոքսի մասնահատում, գինը՝ 1 մլն 266 հազար 800
2. «77 տարեկան», խթաղու մասնահատում բերանակցմամբ՝ ուռուցքների դեպքում, գինը 1.041.887
3. «71 տարեկան», ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, գինը՝ 1 մլն 660 հազար 300
Հերացի թիվ 1 հիվանդանոցայկին համալիր
22/01/2026-29/01/2026 ժամանակահատվածի ստենտավորում և կորոնարոգրաֆիա հետազոտություն է կատարվել է 15 հիվանդի, որոնցից՝
1. Կորոնարոգրաֆիա — 6 հիվանդ
2. 1 ստենտով ստենտավորված — 3 հիվանդ
3. 2 ստենտով ստենտավորված — 4 հիվանդ
4. 3 ստենտով ստենտավորված — 2 հիվանդ
![]()