![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Amsterdam & Partners» իրավաբանական ընկերություն մտահոգություններին։
«Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին այն աստիճան վեր է Սահմանադրությունից ու օրենքներից, որ ինչ ուզի կանի ու իրան դատող դատարան չպետք է լինի…։
Սրանք մարդկանց թերուսի տեղ են դրել, էլ չգիտեն, թե մարդիկ ոնց են ղժժում նմանների վրա»,- գրել է Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:
Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր պաշտոնում։
Օրեր անց՝ հունվարի 27-ին, Կտրիճ Ներսիսյանը Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ էր հռչակել։
![]()