Հայաստանում սմարթֆոնների գները հունվարին թանկացել են միջինում 30 հազար դրամով ու դեռ էլի կթանկանան. ինչն է պատճառը

«Հունվար ամսվա ընթացքում Iphone-ի և Samsung-ի վերջին մոդելները Հայաստանում թանկացել են միջինում 30 հազար դրամով»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրուցում ասացին հեռախոսների վաճառքի մասնագետները:

Նշենք, որ աշխարհում այս տարի կանխատեսվում է սմարթֆոնների գների աճ՝ 15-30 տոկոսով։ Թանկացումների հիմնական պատճառը սարքավորումների ինքնարժեքի աճն է: Ոլորտում այս զարգացումներին սպասում էին:

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ թանկացումների շարունակակության դեպքում սմարթֆոնների գները կարող են աճել 50-100 դոլարով, խոսքն իհարկե նոր մոդելների մասին է.«Հեռախոսները հիմնականում բերում ենք Դուբայից, այնտեղ էլ արդեն թանկացումներ կան, ու մեր վրա չի կարող չազդել»:

Իսկ հեռախոսների շուկայում այս իրավիճակը մեղավորը արհեստական բանականություն է, որը մեծ ծավալով սպառում է հեռախոսների պատրաստման համար կիրառվող բաղադրիչները՝ առաջացնելով մեծ պահանջարկ, իսկ առաջարկ-պահանջարկ հարաբերություններում գները բարձրանում են: Պահանջարկի ֆոնին միկրոչիպերի և տեխնոլոգիական բաղադրիչների պակասը համաշխարհային շուկայում ավելացրել է արտադրության գինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ