![]()
Հունվարի 30-ին՝ ժամը 16:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Աբովյանի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
![]()