23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մի քանի տեսապատճեն է հրապարակել՝ արված քաղաքացիների թողած մեկնաբանություններից:

Դրանցում քաղաքացիները ներկայացնում են, թե ինչ արժեքներով ծառայություններից են օգտվել անվճար:

«23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար:

Այսպես են հոգ տանում թոշակառուների մասին»,- գրել է նա տեսապատճեններից մեկին կից, որում քաղաքացին հայտնել է, որ նշված բուժման 1 օրն արժենալու էր 15 հազար դրամ, իսկ ինքը ստանալու է բուժումը 23 անգամ:

14.jpg (130 KB)

Մեկ այլ տեսապատճեին կից Ալեքսանյանը գրել է. «Թոշակառուն անվճար կստանա 400 հազար դրամանոց վիրահատություն»:

Սա է սերը ու հոգատարությունը»:

13.jpg (47 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ