![]()
«Ես հասկանում եմ, որ ձեզ համար տարօրինակ է նախարարին բացի գողությունից՝ տեսնել այլ բան անելուց»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով Փաշինյանի «Իրական Հայաստան» ֆլեշմոբում Անահիտ Ավանեսյանի պարելու մասին:
«Ինձ նույնպես տարօրինակ է, որ նախարարը, գողությունից բացի, կարողանում է նաև պարել: Երեկվա անձնավորության ասուլիսին, որ գնացել էիք, իրենց նախարարները պարելու ժամանակ չեն ունեցել, որովհետև ավելի կարևոր գործով էին զբաղված․ լրացել էր իր մեկ ամիսը, որ Նոտար չի գնացել՝ իր հերթական տունը գրանցելու համար:
Ինձ համար տարօրինակ ոչ մի բան չկա, երբ փորձում ենք պիտակավորումներ տալ՝ դուք հասկանու՞մ եք, որ մի քանի տասնյակ հազար երեխաներ այս պահին պարի են գնում, իսկ մենք այս ուղերձը տալով ձևավորում ենք, որ պարելը ծիծաղելու բան է»,- նշել է նա:
![]()