![]()
«Ինձ մոտ տպավորություն է, որ ինքը վերջին 5 տարում, ինչպես իր քաղաքական ուժը չի փոխվել և որևէ ասելիք չունի: Հիմա ինքը փորձում է ընդդիմադիր դաշում դիրքավորվել առաջատարի դիրքում՝ ցանկություն ունենալով առաջիկա հինգ տարիներին կրկին խորհրդարանում լինել մեր ընդդիմությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքով՝ սրանք քաղաքական ընտրություններ են և դուրս չեն եկել դուելի, ինչպես Քոչարյանն էր երազում 2021 թվականին. «Կարծում եմ՝ Քոչարյանը ոչ միայն իր, այլև մյուս բոլոր ընդդիմադիրների քոքը կմաշեցնի»:
Անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ հայտարարությանը՝ պատգմավոորը նշեց. «ԱՄՆ-ի պես երկիրը, եթե որևէ տեղ տնտեսական շահ չունի, չեմ կարծում՝ այդպիսի հսկայածավալ ներդրումներ անի: ՀՀ-ն մեր իշխանության օրոք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրեց, գործող վարչակազմը դա ոչ միայն շարունակեց, այլև մեծ ընթացք տվեց, և հենց դա նշանակում է, որ ոչ միայն ԱՄՆ-ն, այլև՝ Հայաստանն է ուզում, որ ինքն աշխարհի առաջատար երկրների հետ քաղաքական, տնտեսական և այլ շահեր ունենա: Այդտեղ պարոն Քոչարյանի և Ռուսաստանից գործուղված մյուս էմիսարների միակ նպատակն է ցույց տալ, որ ՀՀ-ն պետք է վերադառնա անցյալ և ունենա միմիայն շահ մեր դաշնակիցների կողմից, որոնք 25 տարի փաստաթղթի վրա եղել են դաշնակից, բայց տեսանք, թե ինչպես էին սիգարետ ծխելով հետևում, թե ինչպես էին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ռումբերի պայթյունների ներքո լքում իրենց բնակավայրը»:
![]()