![]()
Հունվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը կրծքավանդակի շրջանում ցավ կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ Ղ․-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մեկնել է ոստիկանության խումբը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գագիկ Ղ․-ն աշխատել է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես սպասարկման մասնագետ։
![]()