Ֆուտզալի մեծերի հետ՝ նույն շարքում. ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն՝ ոչինչ չասել. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմիկ ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ֆուտզալի առաջնության առաջատարների աղյուսակը:

«Ֆուտզալի մեծերի հետ նույն շարքում: Ասել, որ սա լուրջ արդյունք է, ուրեմն ոչինչ չասել:

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակիչ է դուրս եկել: Բայց սպասում ենք նոր արդյունքների»,- գրել է Հարությունյանը:

Նշենք՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի վերջին՝ երրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել տանտեր Լիտվայի ընտրանու հետ (3-3) և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2026-ի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ