![]()
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ հայտնելով առաջիկայում սպասվող եղանակի մասին:
«Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով, առանձին հատվածներում նաև մառախուղով։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։:
Հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ,Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանն այս օրերի համեմատ կբարձարանա մոտ 7-ից 8 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()