![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հունվարի 29-ին հրապարակած վիճակագրության մասին։
Նա հայտնել է, թե թվերն ինչ են արտացոլում։
«Շատերն էին կռահել, որ թեման առնչվում է առողջության ապահովագրությանը, սակայն ոչ մեկը չէր կռահել, որ թվերն արտացոլում են 65+ տարիքի թոշակառուների առողջության ապահովագրության համակարգից օգտված լինելու վիճակագրությունը։ Այսօր թարմացրել եմ այդ տվյալները և կներկայացնեմ հունվարի 29-ի երեկոյան դրությամբ առկա թվերը»,- ասել է վարչապետը։
65+ տարիքի 50 հազար 73 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով»,- նշել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()