![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Սամվել Կարապետյանի ստեղծած «ուժը» ահագին նեյնիմ-նեյնիմ էր արել կոծկելու համար իրենց բեք վոկալը՝ իբր ոչ մեկ իրենց չի թելադրում ու գալիս են «Ուժեղ Հայաստան» ստեղծելու, որին «լավ դաշնակիցն արդեն տեր է կանգնելու» ու «հարգելու է»։
Քոչարյանն էսօր մի վեդրո սառը ջրով եկավ ու ջուրը գցեց նոր պրոյեկտի կողմից քրտինքով, մեծ փողով, խնամքով արված աշխատանքն ու բացահայտեց, որ նառատիվները և թեզերը նույն կենտրոնում ու գրասենյակում են մշակված, դերաբաժանված։
Բայց կենտրոնն ի՞նչ իմանար, Հայաստանում վերմակը յուր վրա քաշելու մոլուցքը կարող է այնքան զորեղ լինել, որ մեկը մեկից ձայն փախցնելու համար պատրաստ է բացահայտել մեծագույն հիբրիդային «գաղտնիքն» ու ջուրը լցնել նոր պրոյեկտի արածը։
![]()