![]()
Ուշադրություն
Հունվարի 30-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Հունվարի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 1-3-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 30-31-ին սպասվում է մառախուղ։
![]()
Հանրապետության տարածքում`
Հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 36մ/վ, հունվարի 30-31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 30-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-31-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
![]()
![]()