![]()
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների համար նորություն ունի։
Սոցցանցի իր էջում նախարարը գրել է․
«Սիրելի դպրոցականներ,
եթե սովորում եք 7-12-րդ դասարաններում և հետաքրքրվում եք գիտությամբ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ, զրուցել գիտնականների հետ, ծանոթանալ, թե ինչ ծրագրեր են իրականացնում, ինչ հետազոտություններով են զբաղվում։
Մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրել zhanna.andreasyan@escs.am հասցեով։
Շատ լավ կլինի, եթե մի քանի բառով նկարագրեք՝ ինչու եք ուզում այցելել գիտական լաբորատորիա կամ ինստիտուտ, ինչ ակնկալիքներ և ինչ հետաքրքրություններ ունեք։ Առաջին այցը կիրականացնենք հաջորդ շաբաթ, կայցելենք Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։
Խնդրում եմ հաշվի առնեք, որ ամեն այցին մասնակցողների թիվը կարող է լինել մինչև քսան հոգի, որպեսզի այցը լինի ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար և բովանդակային։ Այնպես որ, շտապեք գրանցվել»։
![]()