![]()
Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը տառապում է ծերունական հիշողության կորստով:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին:
«Նա երբեք չի եղել հայկական կողմի պաշտպան, այլ եղել է Ռուսաստանի պաշտպան: Թող խոսի նրանից, թե ինչպես ՌԴ-ն Ղարաբաղը հանձնեց: Նա ռուսական գործակալ է: Պետք է ձայնը անջատել, արհամարհել»,- նշում է Ավետիսը՝ հավելելով. «Ինքը (-խմբ. նկատի ունի Ռ. Քոչարյանին) էլ չի հասկանում, որ ուժեղ չէ, այլ խանգարում ստացած ծերուկ է»:
Ըստ նրա՝ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ թշնամանք սերմանի տարածաշրջանում. «Ռուսական ալիքներն էլ ինչո՞ւ ենք պահում, հենա Քոչարյանը գալիս փոխանցում է նրանց նարատիվները: Սերժի ու Քոչարյանի նպատակը եղել է Հայաստանը ոչնչացնելը: Հայաստանը ասոցացվում էր օլիգարխների հետ, որտեղ չկար պետություն, կային թալանչիներ, կառավարությունը կարողանում է արժեքային համակարգը տեղաշարժել»:
Զրուցակիցը նաև նկատում է. ««Մեր ձևովը» դիմակով գայլ է, եկել է Քոչարյանին օգնի: Նարեկ Կարապետյանի հորը պետք է բանտարկեն. առաջնորդել է ՀՀ-ի ոչնչացումը և կոռուպցիան»:
Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի Հայաստան սպասվող այցին՝ նա ասում է՝ սա ևս մեկ վկայություն է, որ ԱՄՆ-ի խոստումները դառնում են գործնական քայլեր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()