![]()
Կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստացած Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է 1 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է եղել, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից, երբ նիստի ժամանակ նաև կարգապահական բնույթի հարցեր էին քննարկվել:
Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։
2024-ի սեպտեմբերին վերջինը ՌԴ-ում կալանավորվել էր:
![]()