Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում

Հզոր ցուրտ ալիք է մոտենում Արևելյան Եվրոպային: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ցրտի էպիկենտրոնը կլինի Կենտրոնական Ռուսաստանում, Բելառուսում և Բալթյան երկրներում, որտեղ ջերմաչափերի սյուները կարող են իջնել մինչև -30°C: Փետրվարի 2-ի առավոտյան ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 20 աստիճանով։ Սառնամանիքները կազդեն նաև Ուկրաինայի հյուսիսային շրջանների և դրանց հարակից տարածքների վրա»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ