![]()
Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով կտրականապես անընդունելի է համարել Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց առաջիկա ժողովը Մայր Աթոռից և Հայաստանից դուրս՝ Ավստրիայում գումարելու որոշումը։ Կուսակցությունը հորդորել է առաջնորդվել միայն իր պաշտոնական հարթակներում և էլեկտրոնային հասցեով տարածվող հավաստի հայտարարություններով։
«Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, այսու, պաշտօնապէս կը յայտարարէ, թէ կտրականապէս մերժելի կը համարէ Հայց. Առաքելական եկեղեցւոյ Եպիսկոպոսաց յառաջիկայ ժողովը Մայր Աթոռէն եւ հայրենիքէն հեռու՝ Աւստրիոյ մէջ գումարելու արտառոց որոշումը։
Նոյնքան անհանդուրժելի են անհեթեթ այդ որոշումը չքմեղելու համար տրուող անհիմն, յերիւրածոյ եւ ողորմելի պատճառաբանութիւնները։
Այս առիթով, մէկ անգամ ընդմիշտ կը յայտնենք նաեւ թէ Ռամկավար Ազատական Կուսակցութեան վաւերական յայտարարութիւնները բացարձակաբար կ’ըլլան ՌԱԿ-ի պաշտօնաթուղթի վրայ եւ կ’առաքուին միայն ramgavar@gmail.com հասցէէն։
Կարելի է ստոյգ տեղեկութիւններ ստանալ նաեւ հետեւեալ առցանց հասցէներէն www.ramgavar.am և www.facebook.com/ramgavar»,- ասված է հայտարարության մեջ։
![]()
![]()