Քոչարյանի գիտելիքները և իմացությունը հուսահատ կերպով հնացած են. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ում գնաճի ցուցանիշներով ոչ մի անոմալիա չկա, մյուս կողմից Հայաստանի աշխատող բնակչության եկամուտներն աճում են: Դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների այցելությունները մի քանի հարյուր տոկոսով աճել են 2018 թվականից ի վեր: Մենք Հայաստանը հասցրել ենք այն կետին, որ 2025 թվականին առաջին անգամ ՀՀ քաղաքացիները ոչ թե փախչում են ՀՀ-ից, այլ՝ վերադառնում»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով. «ՀՀ-ն հասցրել ենք այն վիճակի, որ ի վերջո վայելում է խաղաղություն և անկախություն: Իսկ հարց՝ Արարատ, թե Արագած, դա հետևյալի մասին է՝ պետություն, թե չպետություն, որովհետև պետությունն ունի միջազգայնորեն ճանաչցված տարածք և ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ և դա Արարատ խոշորացված համայքն է և Արարատի մարզն է, բայց Արարատ սար ՀՀ-ում չկա»:

Փաշինյանի խոսքով՝ Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ