![]()
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Հունանյանին իր շատ խիզախ քայլի համար, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը պետք է կենդանի հաղորդակցության մեջ լինի հասարակության հետ, մենք բոլորս պետք է կարողանանք ընդունել մեր սխալները և դրանց էությունից բխող հետևություններ անել: Նա շարունակում է մնալ մեր թիմի անդամ»,- ճեպազրույցում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժովի նախագահի պաշտոնից և ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելուց հրաժարվելուն ևս:
Խոսելով ՔՊ պատգամնավոր Հայկ Սարգսյանին նախընտրական ցուցակում չներառելուն՝ նա ասաց.«Ինչ վերաբերում է պարոն Սարգսյանի հետ կապված խնդիրներին, այդ հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ քննարկվել է և չեմ կարծում, թե այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից»:
Փաշինյանը հիշեցրեց, որ վարչությունը ամիսներ առաջ Սարգսյանին տվել է խիստ նկատողություն, դրան հետևել են իրավական ընթացակարգեր.«Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է՝ ՔՊ կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուժելու, սա պետք է պարզ լինի բոլորին» :
![]()