![]()
«Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել ՌԴ մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը»:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը դիմել էր ՌԴ-ին Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու հարցով, որևէ պատասխան կա՞:
«Մենք գրավոր դիմել ենք, ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան կա, թե չկա: Բայց ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են: Հույս ունենք, որ կարագանա պրոցեսը:
Հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երկաթուղու Երասխ-Սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն՝ պրոցեսներն ընթանում են, և մենք չենք կարող տարածաշրջանային պրոցեսները կանգնեցնել:
Հույս ունենք, որ ՌԴ մեր գործընկերները չեն հապաղի: Նույնը վերաբերում է Ախուրիկի հատվածին»,- ընդգծել է Փաշինյանը և հավելել, որ եթե ՌԴ գործընկերներն ինչ-ինչ պատճառներով չցանկանան այդ ներդրումն իրականացնել, հայկական կողմն այդ հատվածները հետ կվերցնիև ինքնուրույն կնորոգի:
![]()