![]()
Կարծում եմ, որ ՀՀ-ն պատմականորեն աննախադեպ դրական վիճակի մեջ է, երբ մենք մեր պետության համար երկարաժամկետ հեռանկար ենք բացել: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ՝ ՀՀ-ն իր երկարատև պատմության ընթացքում շատ չի եղել նման լավ վիճակում, երբ նրա առաջ տասնամյակների և հարյուրամյակների հեռանկար կա: Կարծում եմ՝ այսօր երկիրը շատ լավ վիճակում է թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ժողովրդավարության և ժողովրդի իշխանության և բոլոր առումներով:
Արդեն սովորական է դարձել, որ լրագրողները կարող են գալ, նայել, կարդալ, խոսել, ասել, հարց տալ: Հասկանում եմ, որ մենք բոլորս մոռացել ենք՝ ինչպիսին էր իրադրությունը որոշ ժամանակ առաջ, բայց ես դա ձեզ երեսով չեմ էլ տալիս, ուղղակի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ փաստի վրա»,- ասաց նա:
![]()