![]()
Երկրորդ նախագահը իր այսօրվա ասուլիսում ևս մեկ անգամ ապացուցեց, որ կա՛մ բացարձակապես չի տիրապետում բանակցային ընթացիկ օրակարգին, կա՛մ էլ գիտակցաբար փորձում է մոլորեցնել հանրությանը՝ կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխան նախագծերը։
ՀՀ կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակներով պարզաբանել է՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բացառապես Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Քոչարյանի ներկայացրած «TRIPP»-ի վերաբերյալ մեկնաբանությունները որևէ աղերս չունեն ՀՀ պաշտոնական դիրքորոշման հետ։
Իշխանությունները հստակ հայտարարել են՝ ՀՀ սահմանները և ճանապարհները վերահսկվելու են բացառապես ՀՀ համապատասխան մարմինների կողմից, իսկ Քոչարյանի կողմից «սահմանը վերահսկողության տակ վերցնելու» թեզը մանիպուլյացիա է, որը նպատակ ունի լարվածություն ստեղծել մեր հարևանների հետ:
![]()