Ձմեռային զորակոչը երկարաձգվել է

ՀՀ-ում 2025 թ-ի ձմեռային զորակոչի անցկացման ժամկետը հունվարի 31-ից երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստի ժամանակ։

«Որոշման ընդունումը պայմանավորված է 2025 թ. ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ:

Այսպիսով, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, 2025 թ. ձմեռային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը 2026 թ. ամառային զորակոչ տեղափոխելու դեպքերը կբացառվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ