UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով

UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

UCOM–ի գրասենյակից հայտնում են, որ որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները ևս այլևս չեն ընդունվի վերը նշված վճարամիջոցներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ