Արեւայրուքի սիրահարը քաղցկեղի պատճառով զրկվել է քթի մի մասից

35-ամյա Լորի Սեգայը քաղցկեղային ուռուցքի պատճառով զրկվել է քթի մի մասից, որը նա երկար ժամանակ չի նկատել. նա կարծել է, թե քթի վրա ուղղակի քերծվածք է:

Լորին քթին ոչ մեծ քերծվածք է նկատել դեռեւս 2018 թվականի սկզբին: Նա սկզբում դրա վրա ուշադրություն չի դարձրել, սակայն վերքը մի քանի ամիս չի լավացել, իսկ շուտով ընդհանրապես սկսել է արնահոսել:

2018 թվականի հոկտեմբերին Լորին որոշել է, վերջապես, թերապեւտի այցելել: Նա ենթադրել է, որ կնոջ մոտ առկա է ինֆեկցիա եւ հակաբակտերիալ քսուք է նշանակել: Սակայն այն չի օգնել, եւ Լորին հերթագրվել է մաշկաբանին այցելելու համար։

Անալիզները ցույց են տվել, որ կնոջ մոտ բազալիոմա է՝ մաշկի ոչ մելանոմային քաղցկեղ: Բժիշկները բացատրել են, որ ուռուցքի հեռացման վիրահատության անհրաժեշտություն ունի, բայց նա որոշել է այն մի քանի մասով հետաձգել, քանի որ Փարիզում յոգայի հրահանգչի դասընթացի էր հաճախում:

2019-ի մայիսին վիրաբույժները 3 վիրահատություն են կատարել, որոնց ընթացքում ուռուցքը հեռացրել են քթի մի մասի հետ, փոխել են դրա ձեւը, ինչպես նաեւ մաշկ են փոխպատվաստել՝ թերությունները ծածկելու համար:

Լորին շոկի մեջ է հայտնվել, երբ վիրաբուժական միջամտությունից հետո տեսել է իր դեմքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ