Իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ առաքելության մասին

ԵՄ քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց ՀՀ-ում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով մշտադիտարկելու իրավիճակը և կայունությունը: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Երբ համապատասխան որոշումը կայացվեց ԵՄ գործընկերների և անդամ պետությունների կողմից, մենք իսկապես կարիք ունեինք սահմանի երկայնքով օբյեկտիվ մոնիթորինգային առաքելության»:

Միրզոյանի խոսքով՝ ԵԽԽՎ նստաշրջանն իր համար ևս մեկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր կայացրել են այդ որոշումը:

«Այդ առաքելությունն զգալի դերակատարում ունեցավ և աջակցեց իրական կայունությանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ ժամանակ է անցել, և հիմա ունենք խաղաղություն, և պետք է մտածենք, թե ինչպես կարող է այս առաքելությունը շարունակել աջակցել՝ մեր ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունները զարգացնելով»,-նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ