Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ Բանակի օրվա ուղերձում առկա ձևակերպումներին։

Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը խոսել է Քոչարյանի՝ ցավով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար, նախադասությանը։

Ըստ Ալեն Սիմոնյանի, Քոչարյանն ընդհանրապես իրավունք չունի խոսել բանակի մասին, քանի որ հենց Քոչարյանն ու նրա շրջապատն են այդ իրենց ասած մարտունակ բանակը վերածել կուռուցիայի ճիրանի, դրա համար Սերժ Սարգսյանը 90-ականների զենքով էր գլուխ գովում։

«2000-2002 ես ծառայել եմ այդ մարտունակ բանակում, այն ինչ կատարվում էր Քոչարյանի կառավարման ժամանակ բանակում, և Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած բանակում, մի խոսքով կարելի է ասել՝ կատարյալ բարդակ։

200-2002 թթ զինվորները սոված էին, կար մեծաքանակ կոռուպցիա, զորամասում 3-4 ամիսը մեկ աղեստամոքսային համաճարակներ էին, սպայական անձնակազմի 90 տոկոսը բանտապահի տրամաբանության մեջ էին՝ զինվորներին ստորացնելով, ցավ պատճառելով, մեկը կար՝ ճաշարան մտնող երեխաներին, 18 տարեկան տղաներին ռետինե խողովակով ուղղակի հարվածում էր, ամեն բատալյոն ուներ իր հեղինակությունը, ով տղաներից գումարներ էր հավաքում և այլն։

Գիշերները զինվորները փախնում էին Հոկտեմբերյան քաղաքաք՝ ուտելիք հայթայթելու։ Կիրակի օրերը տուլիկ էինք ստանում, դա ուրախության օր էր, շաբաթը մեկ անգամ էինք հաց ուտում»,- պատմել է Սիմոնյանը՝ ընդգծելով՝ ձեր մարտունակ, չկոտրված բանակում նույնիսկ խմելու ջուր չկար։

Ցինիզմը և լկտիությունն, ըստ Ալեն Սիմոնյանի, չափ ու սահման ունի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ