![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը վստահեցնում է՝ վերջին մի քանի տարվա ընթացքում լուրջ բարեփոխումներ են իրականացվել բանակում. ԶՈՒ-ն ոչ միայն իր մեջքն է ուղղել, այլև զարգանում է:
Նա համոզմունք ունի, որ նոր համազգեստի մեջ զինծառայողները իրենց կոմֆորտ են զգալու:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների քննադատություններին, այդ թվում՝ բանակում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ՝ վերջինս ասում է. «Ընդդիմության համար ինչքան վատ երկրում, այնքան լավ իրենց համար, նույն կերպ վերաբերվում են բանակին: Սեյրան Օհանյանը թող մտածի՝ ինչու մի փամփուշտ չեն կարողացել արտադրել, իսկ զինվորին միայն փողով են տուն ուղարկել»:
Արձագանքելով դիտարկմանը, որ նախկին իշխանություններն ասում էին՝ գումարը բանակի վրա է դրվում, դրա համար շատ ու շատ այլ խնդիրներ չեն կարողանում լուծել, Խաչատրյանը հակադարձում է. «Այո՛, ասում էին՝ սուս մնացեք, յոլա գնացեք, բանակի հարց ենք լուծում, բա հիմա ո՞նց է համ բանակը զարգանում, համ մյուս բաները»:
Իշխող ուժի անդամը նկատում է՝ ընդդիմությունը, նախկինում պատերազմի վտանգը հրամցնելով ժողովրդին, պահել է իշխանությունը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը շեշտում է՝ այլևս զինվորի կյանքի գնով հարցեր չենք լուծելու:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()