Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները մարել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Հրդեհի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ