Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի՝ պաշտպանունակության ամրապնդման համար

ԵՄ 27 անդամ պետությունները միաձայն հաստատել են՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրո աջակցության տրամադրումը։ Սա երկրորդ աջակցությունն է նույն գործիքից․ առաջինը եղել էր 2024-ի հուլիսին՝ 10 մլն եվրո։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

«Ֆինանսավորումը նախատեսված է մոտ 35 ամիսների համար և ուղղվելու է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը՝ լոգիստիկայի, բժշկական սարքավորումների և անհրաժեշտ տեխնիկական ուսուցման միջոցով։

Սա քաղաքական ու գործնական «դուռ» է, որը Հայաստանին թույլ է տալիս ԵՄ անդամ առանձին պետությունների հետ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցություն՝ եվրոպական ստանդարտներով, վերահսկողությամբ և երկարաժամկետ ծրագրային տրամաբանությամբ։

Շնորհավորում եմ Հայաստանին այս կարևոր որոշման կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում ԵՄ-ին ու բոլոր անդամ պետություններին՝ Հայաստանի անվտանգության ու դիմակայունության ամրապնդմանը նպաստելու համար»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ