Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ

ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով ՊՆ-ում տեղի ունեցած հանդիսավոր նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։

Ըստ վարչապետի՝ վերջին տարիներին շատ ուղղություններով պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն, և սա չափազանց կարևոր ձեռքբերում է:

«Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը։ Անկախ խաղաղությունից՝ մենք պետք է ունենանք ուժեղ ու պաշտպանունակ բանակ․ ցանկացած երկիր, որը չունի ուժեղ ու պաշտպանունակ բանակ, միշտ ագրեսիայի գայթակղություն է»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ