![]()
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հունվարի 28-ի ցերեկը, 29-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։
Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 29-ի գիշերը և առավտյան ժամերին, փետրվարի 1-2-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է մառախուղ։
![]()