![]()
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը:
Վերջինս, շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ տարբեր կառույցներին ՀՀ-ի հետ աշխատանքի և ժողովրդավարության ամրապնդման համար, անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքականությանը, հետհակամարտյա կյանքի, ՀՀ-ի ընտրած խաղաղ ուղուն ու տարածաշրջանային զարգացումներին:
Միրզոյանը նշել է, որ մարդիկ փոխեցին Կառավարությունը Հայաստանում՝ դառնալով փոփոխությունների և ժողովրդավարության շարժիչ ուժ:
Ըստ նախարարի՝ խաղաղ ժողովրդավարական հեղափոխությունը շրջադարձային կետ է նշանավորել Հայաստանի Հանրապետության ժամանակակից պատմության մեջ:
«Նախորդ բոլոր անհաջողությունների դառնությունը համտեսելուց հետո՝ 2018 թվականից, ես ինքս քայլեցի հարյուր հազարավոր իմ համաքաղաքացիների՝ քույրերիս ու եղբայրներիս կողքին, որոնք լցրին Հայաստանի փողոցներն ու քաղաքները ոչ թե զենքով, այլ բաց ձեռքերով և այն համոզմամբ, որ մենք արժանի էինք ավելիին՝ արդար և օրինակելի
ընտրությունների, մեր ձայներով, մեր քվեներով Կառավարություն ձևավորելու իրավունքին, բաց հիմնված հաշվետու, թափանցիկ կառավարման, կոռուպցիայից զերծ ինստիտուտների, սոցիալական արդարության, ժողովրդի համար, դպրոցների և ճանապարհների կառուցման վրա ծախսվող հարկերի վրա, այլ ոչ թե օլիգարխների և կոռումպացված պաշտոնյաների համար ամրոցների և մասնավոր կալվածքների, պաշտոնյաներին կաշառք չվճարող և արհեստական մենաշնորհներ չպարունակող բիզնեսների, անկախ և արդյունավետ դատական համակարգի:
Մենք ապացուցեցինք, որ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը: 2018-ից ի վեր Հայաստանը իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ: Հիմա արդեն Հայաստանը մատնանշել է իր ընտրության ուղին, Հայաստանն ընտրել է խաղաղությունը»,-հայտարարել է Միրզոյանը:
![]()