Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը:

Վերջինս, շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ տարբեր կառույցներին ՀՀ-ի հետ աշխատանքի և ժողովրդավարության ամրապնդման համար, անդրադարձել է նաև երկրի արտաքին քաղաքականությանը, հետհակամարտյա կյանքին ու տարածաշրջանային զարգացումներին:

«Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Երևանի և Բաքվի հաշտեցման գործում: 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում և հույս է տալիս հենվելու մեզ մնացած 19 պահվող անձանց արձակմանը», -հայտարարել է ՀՀ արտգործնախարարը:

Նա հավելել է, որ խաղաղությունը, ինչպես ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված մի բան, այն պետք է սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ