Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է արել Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-ամյակի առթիվ:

Բանակը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության հենասյուներից է։ Ուղերձներից, շնորհավորանքներից ու կենացներից անդին՝ երեք բան ունենք անելու, որ Հայոց բանակի այսօրվա կայացման ընթացքն անշեղ լինի.
  • պարտաճանաչ վճարենք մեր հարկերը,
  • ազնիվ ու անկաշառ անենք մեր աշխատանքը,
  • չփախցնենք մեր տղաներին բանակից, այլ ծառայությունը դիտարկենք պատիվ։

Սիրելի՜ զինվորականներ ու ժամկետային զինծառայողներ, շնորհավորում եմ ձեզ, թող խաղաղ երկնքի տակ ձեր ծառայությունը միշտ պատիվ բերի մեր երկրին:

Փա՛ռք զինված ուժերին, փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Երկու զինվորի հպարտ մամա»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ