Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով ՊՆ ծառայողներին:

«Շնորհավորում եմ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին, ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալներ, Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմին Հայկական բանակի կազմավորման 34-ամյակի առիթով։

Մեր բանակը հայկական պետականության առանցքում է՝ Հայաստանի Հանրապետության հարատևության հիմնական երաշխավորը։

Խաղաղություն մեր սահմաններին, ամրություն և հզորացում մեր բանակին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Պետրոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ