![]()
«Կանայք և գլոբալ անվտանգությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով TRIPP ուղու շուրջ ընդդիմության որոշ կարծիքների:
««Թրամփի ուղում» (TRIPP-ում)` Ռուսաստանի Դաշնությանը ներգրավելու անհրաժեշտութան մասին անվերջ բարձրաձայնող ներկայիս ընդդիմադիրները տեսնես ինչու՞ իրենց իշխանություն եղած տարիներին, երբ ՀՀ ռազմավարական կարևորության բոլոր օբյեկտները 100%-ով ՌԴ-ին նվիրեցին` ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին այդ պռոյոկտներում ներգրավելու (կամ միջազգային բազմակողմանի «երաշխիքների») մասին նույնքան չէին մտահոգվում:
Չլինի՞ այն պատճառով, որ իրենք չէին որոշողը, որովհետև ինչպես հիմա, այն ժամանակ էլ ՌԴ երաշխավորության հույսին էին և դրա դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում…»,- գրել է Հոխիկյանը:
![]()