Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթն ու արտաքին տեսքը:

«Ի՞նչ պատմություն էր նրա ակնոցների հետ կապված: Գրողը տանի, ի՞նչ էր դա»,- ասել է Թրամփը Այովայում ունեցած ելույթի ժամանակ ու ծիծաղել:

Նշենք՝ Ֆրանսիայի նախագահը ֆորումում ներկայացել էր արևային ակնոցներով աչքի արյունատար անոթի պայթելու պատճառով։ Թրամփը նաև ֆորումի ժամանակ էր հետաքրքրվել Մակրոնի տեսքով, բայց պատասխան չէր ստացել:

Հունվարի 15-ից Մակրոնը հանրային միջոցառումներին ներկայանում է մուգ ակնոցով՝ որպես պատճառ նշելով աչքի պայթած արյունատար անոթը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ